Խորհրդահայ մշակույթը գտնվում էր իշխանական վերին ատյանների սևեռուն վերահսկողության տակ։ Բայց այդ վերահսկողության պայմաններում հայկական արվեստը զարգանում էր, ծաղկում էր հայ մշակույթը, գիտությունը, գրականությունը։
ՀԽՍՀ-ում բնակչության մեկ տոկոսը զբաղվում էր գիտությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում, բուհերում և այլ հաստատություններում։
Գիտությամբ, գիտական աշխատանքներով, հանրապետության տնտեսությունը, արդյունաբերությունը զարգացնելով, ինչու չէ, այս ոլորտներում համաշխարհային արդյունքներ գրանցելով։
Բայց սահմանափակումներ կային։ Խորհրդային տարիներին հայ մի գիտնականի հաջողվում է շաքարախտը բուժելու ելքը գտնել։
Դիմում է պատկան մարմիններին՝գյուտը վավերացնելու եւ կիրառելու նպատակով։ Այն կյանքի չի կոչվում. սովետական առողջապահական մաֆիան խոչընդոտում է։ Եվ տաղանդավոր անհատը հայտնվում է փակուղում։ Կամ պետք էր հաշտվել դառն իրականության հետ, կամ ինչ-որ ճանապարհներով գյուտը դուրս հանել ԽՍՀՄ սահմաններից։
Սակայն նման բան չէր արվում։
Հայ գիտնականների միտքն ու ներուժը հիմնականում մնում էր երկրում։
Պատմում են, որ ԽՍՀՄ-ում կար քառասուն հազար Լենինի արձան: Գուցե ավելի շատ։
Նույնքան հուշարձան,կ իսանդրի և այլն։
Արձանագործ վարպետները լցնում էին երկիրն այդ քանդակներով։
ՀԽՍՀ-ը նույն տիրույթում էր։
Կատարվում էր շատ հետաքրքիր մի բան։
Պետությունը պատվիրում էր այն, ինչը հարիր էր բոլշևիկյան-կոմունիստական գաղափարախոսությանը։ Շատ ստեղծագործողներ սեփական խղճի դեմ գնալով են պետական պատվերը կյանքի կոչել։
Բայց քսաներորդ դարը մի՞թե հայ գրական, երաժշտական և կինոարվեստի զարգացման դարաշրջանը չէր։
Ավետիք Իսահակյան, Հրաչյա Քոչար, Արամ Խաչատրյան, Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան…
Այս անունները արդեն իսկ փաստում են, որ անգամ խիստ վերահսկողության պայմաններում հայ մշակութը շարունակել է բարգավաճել և իր հետքը թողել հայոց և համաշխարհային պատմության էջերում։
Վալենտինա ԱՂԱՅԱՆ